Ֆերստապենը տարեկան կստանա 100 միլիոն դոլար աշխատավարձ

Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն Մաքս Ֆերստապենը «Ռեդ Բուլ» թիմի հետ նոր պայմանագրով կստանա տարեկան 100 միլիոն դոլար աշխատավարձ, հաղորդում է GPblog-ը: Բոնուսների հետ միասին նիդերլանդցի ավտոարշավորդի տարեկան եկամուտը կարող է հասնել մինչև 120 միլիոն դոլարի:

Ֆերստապենը շրջանցել է «Ֆերարիի» ներկայացուցիչ Լյուսի Հեմիլթոնին ու դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող ավտոարշավորդը: Նա վերջերս էր մինչև 2030 թվականը երկարաձգել գործող պայմանագիրը: Ֆերստապենը «Ռեդ Բուլում» Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոս է նվաճել 2021, 2022, 2023 և 2024 թվականներին, հաղթել է 71 Մեծ մրցանակ:

Leave a Comment