Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի գործարար և SpaceX-ի համահիմնադիր Իլոն Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով, ասվում է նախագահի կայքում տեղադրված հրամանագրի մեջ: Փաստաթղթում նշվում…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի գործարար և SpaceX-ի համահիմնադիր Իլոն Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով, ասվում է նախագահի կայքում տեղադրված հրամանագրի մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ շքանշանը շնորհվել է մարդկային կյանքի և ազատության պաշտպանության, ինչպես նաև Ուկրաինայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման գործում ցուցաբերած ակնառու անձնական վաստակի համար։
«Ազատության շքանշանով պարգևատրել Իլոն Մասկին՝ ձեռնարկատեր, ինժեներ, SpaceX-ի և Tesla-ի ղեկավարին, Ամերիկայի Միացյալ Նահանգներ», – ասվում է փաստաթղթում։