ՊՆ-ն հրաժարվել է ֆինանսավորել և աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանմանը. ԶԼՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հրաժարվել է ֆինանսավորել և աջակցել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) մասին պատմող «Մոնթե» ֆիլմի նկարահանմանը, գրում է «Հրապարակ» թերթը։

Հրապարակման պահին Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել տեղեկությունը։

Պարբերականի տեղեկություններով՝ նկարահանումների մեկնարկից օրեր առաջ ՊՆ-ն հրաժարվել է նախկինում խոստացված աջակցությունից՝ պահանջելով, որ ֆիլմում պատերազմական տեսարաններ չլինեն։

Թերթի փոխանցմամբ՝ գերատեսչությունից հայտնել են, որ ռազմական տեսարանների առկայության դեպքում ֆինանսավորում չեն տրամադրի, ինչի հետևանքով նկարահանող խումբը ստիպված է եղել շարունակել աշխատանքը առանց ՊՆ աջակցության։

Միևնույն ժամանակ, նախագծին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը։

Ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրը, հայտնել է, որ նկարահանումները մեկնարկել են Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդայի, և եղբոր՝ Մարգարի համաձայնությունը ստանալուց հետո։

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 25-ին։

Leave a Comment