Ճապոնիայում թայֆուն «Սոուդելորի» պատճառով չեղարկվել է ավելի քան 280 չվերթ, որոնք հիմնականում երկրի տարբեր շրջանները կապում էին հարավարևմտյան Օկինավա պրեֆեկտուրայի հետ։ Այս մասին հայտնել է TASS-ը:
Չեղարկված չվերթների մեծ մասը նախատեսված էր դեպի Օկինավայի Նահա օդանավակայան, ինչպես նաև այնտեղից մեկնելու համար։ Դրանց թվում է շուրջ 20 միջազգային չվերթ, այդ թվում՝ դեպի Չինաստան, Հարավային Կորեա և Սինգապուր։
«Սոուդելոր» թայֆունը Օկինավայի շրջանում շարժվում է դեպի արևմուտք՝ ժամում մոտ 15 կմ արագությամբ։ Թայֆունի կենտրոնի շրջանում քամու պոռթկումների արագությունը հասնում է 55 մ/վրկ-ի։