«Քաղաքական պատվեր է»-ից՝ «Ժողովուրդն է պահանջում՝ պիտի նստեն»․ Քոչարյանների ընտանիքը՝ քրեական նոր գործերի կենտրոնում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերություններում առավոտից սկսված խուզարկությունները վերածվեցին օրվա առանցքային իրավական իրադարձությանը։ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալված են, նրանց առաջադրվել է մեղադրանք, իսկ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկությունը տևել է շուրջ 7 ժամ։

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է՝ քննվում է պետական գույքի շուկայականից էականորեն ցածր արժեքով ձեռքբերման, դրա իրական պատկանելությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վարկածը։

Leave a Comment