Ծանրամարտի Մ15 ԵԱ․ Հարություն Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր – armeniatoday.am

Հարություն Ավետիսյանը (85 կգ) դարձել է Կոսովոյում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Ավետիսյանը պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 133, 138 և 141 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է160 և 168 կգ: Այս ձևում նա երրորդն էր: Երկամարտի 309 կգ արդյունքով Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել։

Leave a Comment