Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները վտանգում են համաշխարհային անվտանգությունը։
Նրա խոսքով՝ երբ Վաշինգտոնը բանկերին, ընկերություններին և կառավարություններին վերջնագրեր է ներկայացնում՝ պահանջելով ընտրություն կատարել «ԱՄՆ-ի քմահաճույքներին ենթարկվելու» կամ «հատուցմանն արժանանալու» միջև, հարցը վերաբերում է ոչ միայն Իրանին։
Բաղայիի խոսքով՝ նման մոտեցումը սպառնում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ պետությունների հավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքներին։
«Որևէ արժանապատիվ կառավարություն չի կարող ընդունել օրենքի նման լայնածավալ և համակարգված խախտումների ու կոպիտ ուժի դրսևորումների նորմալացումը»,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ Կանադան այժմ իր վրա զգում է այդ «բանակցությունների քողի տակ կոպիտ վարքագծի» հետևանքները։
