Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ Մերգելյանի այգում մեկնարկեց «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշարը։
«Առաջին երեկոն դասական երաժշտության հնչյուններով էր, իսկ ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս 5 համերգ՝ 2 դասական և 3 ջազային։
Արդեն վաղը՝ օգոստոսի 26-ին, Վահագն Դավթյանի անվան այգում տեղի կունենա ջազային համերգ՝ Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ։
Դասական համերգներ՝
Օգոստոսի 31 — Սիրահարների այգի
Սեպտեմբերի 14 — Վահագն Դավթյանի անվան այգի
Ջազային համերգներ՝
Օգոստոսի 26 — Վահագն Դավթյանի անվան այգի
Օգոստոսի 27 — Սիրահարների այգի
Սեպտեմբերի 11 — Մերգելյանի այգի
Սկիզբը՝ ժամը 20:00-ին
Մուտքն ազատ է»,- նշվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Մանրամասները՝ տեսանյութում: