SANA. Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումների լուծարման մասին

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է կառույցի լուծարման և սիրիական բանակին ինտեգրվելու մասին։ Այդ մասին հաղորդել է SANA գործակալությունը։

«Մենք Սիրիայի պատմության մեջ բացում ենք խաղաղության, կայունության և վերականգնման էջը և լիակատար պատասխանատվությամբ հայտարարում, որ ՍԴՈւ-ն որպես ինքնուրույն ռազմական ուժ դադարեցնում է իր գոյությունը»,- Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քուրդ առաջնորդը։ Ասուլիսը տեղի է ունեցել անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ հանդիպումից հետո։

Աբդին նաև նշել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ինքնավար վարչակազմը կդառնա պետական ապարատի մաս։

Leave a Comment