ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված բիզնեսների ղեկավարների տներում իրականացված խուզարկություններն ու գործողությունները քաղաքական հետապնդման ակնհայտ դրսևորում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Անկասկած, քաղաքական հետապնդման հետ գործ ունենք։ Երեկ տեղի ունեցած միջադեպից հետո հաջորդ իսկ առավոտյան նման գործողությունների դիմելը բացահայտ ցույց է տալիս իրական պատկերը։
Իշխանությունները, երբ հանդիպում են համապատասխան քաղաքական հակազդեցության, անմիջապես դիմում են իրենց ենթակայության տակ գտնվող իրավապահ համակարգի օգնությանը»,- նշել է պատգամավորը։