
«Քաղաքական հետապնդման հետ գործ ունենք, միգուցե նաև քաղաքական հաշվեհարդարի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած խուզարկություններին ու ձերբակալություններին։
«Երեկ տեղի ունեցած միջադեպից հետո հաջորդ առավոտ նման գործողությունը բացահայտ ցույց է տալիս, որ սա քաղաքական հետապնդում է։ Փաստացի իշխանությունները երբ որ հանդիպում են համապատասխան արձագանքի, դիմում են մահակի՝ իրավապահ համակարգի օգնությանը»։