Քաղաքական հրահանգն է. երկրորդ կարծիք լինել չի կարող․ Լևոն Քոչարյան

Հերթական քաղաքական հրահանգն է, գործը միանշանակ քաղաքական է, երկրորդ կարծիք լինել չի կարող, այս մասին լրագրողներին ասել է Լևոն Քոչարյանը` խոսելով հոր և եղբոր շուրջ կատարվող իրադարձությունների մասին։…

Հերթական քաղաքական հրահանգն է, գործը միանշանակ քաղաքական է, երկրորդ կարծիք լինել չի կարող, այս մասին լրագրողներին ասել է Լևոն Քոչարյանը` խոսելով հոր և եղբոր շուրջ կատարվող իրադարձությունների մասին։

«Իմիջիայլոց` այն հանգամանքները որ նշել են այս գործում, իրենց մեջ նորություն չեն պարունակում. 2018 թ–ից գործ կար հարուցված, էլի անհեթեթ պատճառաբանություններով, ու ըստ էության` ոչ մի նոր բան չի բացահայտվել, այսինքն ` էն, ինչ կա` կա, եղել ա, չի թաքցվել, բայց եղել ա քաղաքական հրահանգ… Հերթական շինծու գործն ա։ 

Այն պատճառով, ինչ մտել են իմ տուն, կատարյալ անհեթեթություն ա։ Երկրի ղեկավարը կանգնում, ասում ա ամենաբարձր ամբիոնից` սա պետք ա նստի, սա պետք ա ունեզրկվի, չի տեղավորվում սա ոչ մի կերպ ժողովրդական սկզբունքների մեջ»,– հակակոռուպցիոն դատարանի բակում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Նշենք, որ հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Սեդրակ Քոչարյանի խափանանման միջոցի քննությունը։

Leave a Comment