2026 թվականին կովերի արհեստական սերմնավորման ծրագրում նախատեսվում է մարզերի միջև գլխաքանակի վերաբաշխում՝ հաշվի առնելով փաստացի և կանխատեսվող ծավալները։ Գեղարքունիքում նախատեսվում է սերմնավորել 1800, իսկ Սյունիքում՝ 2315 կով, մինչդեռ Լոռու և Տավուշի մարզերում նախատեսված քանակները կնվազեն։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի ««Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման Հավելված N 2-ով հաստատված` «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» այսուհետ՝ Ծրագիր շրջանակում սերմնավորման ծառայություններ մատուցող կազմակերպությունների իրատեսական հնարավորություններին համապատասխան մարզերում սերմնավորվող կովերի գլխաքանակի վերաբաշխումն է, որը կնպաստի Ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացմանը։
Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
Ծրագրի շրջանակներում 2026 թվականին ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում իրականացվում են կովերի արհեստական սերմնավորման միջոցառումներ և ընթացիկ տարվա օգոստոսի 1-ի դրությամբ արդեն իսկ իրականացվել են 7649 կովի արհեստական սերմնավորման աշխատանքներ, մասնավորապես` ՀՀ Շիրակի մարզում՝ 2761, ՀՀ Սյունիքի մարզում՝ 1832, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ 1049, ՀՀ Լոռու մարզում՝ 1740, ՀՀ Արագածոտնի մարզում՝ 248, ՀՀ Տավուշի մարզում՝ 19։
Հարկ է նշել, որ կովերի արհեստական սերմնավորման գործընթացն ակտիվանում է սկսած ապրիլ-մայիս ամիսներից և ներկայումս իրականացվում են կովերի արհեստական սերմնավորման ծավալուն աշխատանքներ։
Ծրագրի իրականացման ընթացքում առաջացել է անհրաժեշտություն՝ մարզերում սերմնավորվող կովերի գլխաքանակի վերաբաշխման, մասնավորապես՝ ՀՀ Սյունիքի մարզում՝ նախատեսված է 1770 գլուխ, կանխատեսվող ավելացում՝ 545 գլուխ, ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ նախատեսված 800 գլուխ, կանխատեսվող ավելացում՝ 1000 գլուխ, ՀՀ Լոռու մարզ՝ նախատեսված՝ 5070 գլուխ, նվազեցում՝ 1270 գլուխ, ՀՀ Տավուշի մարզ՝ նախատեսված է 300 գլուխ, նվազեցում՝ 275 գլուխ։ Վերաբաշխման համար հիմք են հանդիսացել ՀՀ մարզպետարաններից ստացված հաշվետվությունները, ՀՀ Լոռու և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմերից ստացված գրությունները և օպերատիվ տեղեկատվությունը՝ իրականացված և կանխատեսվող սերմնավորման ծավալների վերաբերյալ։
Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի ընդունման նպատակը Ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացումն է՝ 2026 թվականին կովերի արհեստական սերմնավորման չափաքանակները՝ մարզերի միջև վերաբաշխելու միջոցով /Ծրագրով նախատեսված ընդհանուր գումարը թողնելով անփոփոխ/։
| Մարզ | Պլան | Առ 01․08․2026 թ․ դրությամբ փաստացի կատարված, քանակ | Առ 01․08․2026 թ․ դրությամբ փաստացի ավել կատարված, քանակ | 01․08-31․12․2026 թ․ կանխատեսվող ավելացում, նվազեցում | Առաջարկվող ընդհանուր փոփոխություն ավելացում, նվազեցում (սյ․4+սյ․5 | Փոփոխու-թյունից հետո տարեկան քանակ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| Արագածոտն | 500 | 248 | 500 | ||||
| Գեղարքունիք | 800 | 1049 | 249 | 751 | 1000 | 1800 | |
| Շիրակ | 4200 | 2761 | 4200 | ||||
| Սյունիք | 1770 | 1832 | 62 | 483 | 545 | 2315 | |
| Տավուշ | 300 | 19 | (275 | (275 | 25 | ||
| Լոռի | 5070 | 1740 | (1270 | (1270 | 3800 | ||
| Ընդամենը | 12640 | 7649 | 12640 | ||||
4․ Պետական բյուջեի վրա ազդեցությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի ««Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Որոշման Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 9-րդ «Գյուղատնտեսության զարգացում և արտադրողականության բարձրացում», 9.1-րդ «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության իրականացում» կետերից:
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումն հնարավորություն կընձեռնի բարձրացնել Ծրագրի իրականացման արդյունավետությունը շրջանակում ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզի կազմակերպություններին արդեն իսկ կովերի արհեստական սերմնավորման փաստացի ծառայությունների դիմաց աջակցություն տրամադրելով հանրապետության 6 մարզերում արդյունավետ կազմակերպել կովերի արհեստական սերմնավորման գործընթացը, որը կնպաստի տավարի նախիրներում ընդգրկուն տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացմանը, տավարի գենոֆոնդի բարելավմանը և մթերատվության բարձրացմանը։