Թրամփը Կանադան անվանել է ամենաբարդ և անկանխատեսելի երկիրը

Կանադայի հետ առևտրային համաձայնագրի ձախողման ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը խոստովանեց, որ այդ երկրի հետ առևտրային բանակցություններն ավելի դժվար էին, քան այլ երկրների հետ աշխատելը։

«Ես աշխատում եմ շատ երկրների հետ, բայց Կանադան բոլորից ամենադժվարն ու անկանխատեսելին է», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Նա նաև կրկին մեղադրեց Կանադային տարիներ շարունակ բարձր մաքսատուրքերի միջոցով Միացյալ Նահանգներին  «խաբելու» և «հրաշալի» ամերիկյան ընկերություններին երկրից դուրս մղելու մեջ։

Leave a Comment