Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, այս մասին հայտնել են իրավապահ համակարգում «Ֆակտոր»-ի աղբյուրները։ Այս պահի դրությամբ միջնորդությունը դեռևս որևէ դատավորի չի մակագրվել։

Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը և Սեդրակ Քոչարյան ձերբակալվել էին։ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը Հակակոռուպցիոն կոմիտեում վատացել էր և նա բժիշկների ցուցումով տեղափոխվել էր բժշկական հաստատություն։

Leave a Comment