Ի պատասխան լրատվամիջոցների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ հարցումների՝ նրա գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է.
«Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել: Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»: