Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացո՞ւմն է, որ ֆուռերը 800-1000 դոլար են վճարում․ Մեսրոպ Մանուկյան

«Խոսում եք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացման մասին, բայց այդ հարաբերությունների խորացո՞ւմն է, որ այսօր մեր գազ ներմուծողները կամ Չինաստանից եկող ֆուռերը ստիպված են 800-1000 դոլար վճարել, որ իրենց ապրանքը բերեն»,- այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի արձագանքին՝ քաղաքական գործիչը հավելել է․

«Գևորգ Պապոյանն ասում է՝ գնացե՛ք Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեն միայն քաղաքական գործեր է հարուցում, միայն ու միայն, ուրիշ ոչ մի բան չի անում»։

Leave a Comment