Կալանքը որպես խափանման միջոց դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
«Հրավիրվել է շտապբուժօգնություն (արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում) և հետագա հետազոտության նպատակով վերջինը տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն»,–ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
***
Ի պատասխան լրատվամիջոցների՝ նախագահ Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ հարցումների․
Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել: Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյան
Դիտեք նաև՝
***