
Նախօրեին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տորնադո է գրանցվել՝ զգալի վնասներ պատճառելով տարածաշրջանի բնակավայրերին։ Ամենաշատը տուժել է մոտ հազար բնակիչ ունեցող Պումաս գյուղը, որտեղ վնասվել է շուրջ 300 տուն։ Որոշ շենքերի տանիքներ պոկվել են։ Առնվազն 41 մարդ վնասվածքներ է ստացել։ 15 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։
Տարերքն ուղեկցվել է ուժեղ քամիներով, կարկտահարությամբ և էլեկտրամատակարարման խափանումներով։ Տարածաշրջանի տասը բնակավայրերում մոտ 2800 տուն մնացել է առանց էլեկտրականության։
Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական ծառայության՝ Meteo-France-ի տվյալներով՝ հարևան Արկետ-ան-Վալ գյուղում քամու արագությունը հասել է 117 կմ/ժ-ի։
?️ Autres images très impressionnantes de la tornade qui a circulé au sud de Carcassonne dans l’Aude, depuis la commune de Verzeille. Des dégâts sont signalés. (© Denis Maréchal) pic.twitter.com/RYiuPm0Xt5
— Météo Express (@MeteoExpress) August 24, 2026
?️ Vidéo exceptionnelle de la #tornade qui a touché les environs de Carcassonne !
Des grêlons de plusieurs centimètres, jusqu’à 3 à 5 cm, ont également touché les secteurs proches. Mais c’est surtout la tornade qui a causé d’importants dégâts, avec notamment des habitations… pic.twitter.com/KVTBgWanFG
— vigiprevention_meteo (@VigipreventionM) August 24, 2026