Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Այս մասին հայտնում են ՀՀ հակակառուպցիոն կոմիտեից։
Օգոստոսի 25-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ խուզարկություններ և վարութային այլ գործողություններ են կատարվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող մի քանի տասնյակ հասցեներում։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահին օգոստոսի 25-ի առավոտյան տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավապահները մտել են Ռոբերտ Քոչարյանի որդիների՝ Լևոն և Սեդրակ Քոչարյանների բնակարաններ։