Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Լևոն Քոչարյանի տան խուզարկության մասին •

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ։

Այս մասին փոխանցեցին հակակոռուպցիոն կոմիտեին՝ ի պատասխան ինչ գործի շրջանակնում է խուզարկություն իրականացվում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահներ մտել են Լևոն Քոչարյանի տուն։

Leave a Comment