«Հրապարակի» տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի աշխատակիցներն այս պահին մտել են «Օրանժ Ֆիթնես»։ Դիմակավորված աշխատակիցները մարզվողներին մազասրահից և լողավազանից դուրս են բերել տարածքից։ Auroranews-ը…
«Հրապարակի» տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի աշխատակիցներն այս պահին մտել են «Օրանժ Ֆիթնես»։ Դիմակավորված աշխատակիցները մարզվողներին մազասրահից և լողավազանից դուրս են բերել տարածքից։
Auroranews-ը փորձում է մանրամասներ ճշտել:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան էջից:
Auroranews.am-ը կապ հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ` մանրամասներ ճշտելու համար:
«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը: