Radar Armenia-ի տեղեկություններով՝ վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Ավելի վաղ, հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարանում։
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնել էին, որ որ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»:
