Խուզարկություններ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում․ ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել

Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան էջից: Auroranews.am-ը կապ հաստատեց ՀՀ…

Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան էջից:

Auroranews.am-ը կապ հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ` մանրամասներ ճշտելու համար:

«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը: 

Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան խուզարկություններ են սկսվել ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը:

Leave a Comment