Խուզարկություններ՝ Լևոն Քոչարյանի բնակարանում | Radar Armenia

Խուզարկություններ՝ Լևոն Քոչարյանի բնակարանում

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարանում։

Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հայտնեցին, որ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»:

Այլ մանրամասներ Կոմիտեից չհայտնեցին. «Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment