Ուկրաինան, Միացյալ Նահանգների և իր եվրոպացի գործընկերների հետ համատեղ, մշակել է պատերազմը դադարեցնելու նոր ծրագիր։ Ինչպես հաղորդում է UNIAN-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ ծրագիրը մշակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների և եվրոպացի պաշտոնյաների հետ համատեղ։ Փաստաթղթում նախատեսվում է հրադադար, ռուս և ուկրաինական զորքերի փոխադարձ դուրսբերում առաջնագծից և այդ տարածքում բուֆերային գոտու ստեղծում։
Զելենսկին նշել է, որ ամերիկյան կողմն ունի նաև լրացուցիչ առաջարկներ, և Կիևը սպասում է դրանց ներկայացման։