ԻՀՊԿ․ Վաշինգտոնն ի վիճակի չէ բացել Հորմուզի նեղուցը նավարկության համար


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) հայտարարել են, որ ԱՄՆ-ը չի կարող Հորմուզի նեղուցը բացել նավարկության համար։

ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին նշել է, որ ԱՄՆ-ը հասկանում է՝ Իրանի ենթակառուցվածքների դեմ սպառնալիքների իրականացման դեպքում բախվելու է լուրջ ռազմավարական հարվածների։

Նրա խոսքով՝ հարվածների թիրախում կարող են հայտնվել ամերիկյան էներգետիկ հանգույցներն ու տարածաշրջանում ԱՄՆ-ի կենսական շահերը։

Մոհեբին ընդգծել է նաև, որ Իրանում, այդ թվում՝ կառավարվող հրթիռների արտադրությունը շարունակվում է՝ չնայած հակառակորդի այն սխալ գնահատականներին, թե Իրանի սպառազինության պաշարները սահմանափակ են։

Տվյալները հրապարակվել են ԻՀՊԿ մամուլի ծառայության Telegram-յան ալիքում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment