UFC-ի թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն, 37-ամյա ամերիկացի Դասթին Պորյեն նշել է, թե ինչ մարտավարությամբ պետք է գործի Արման Ծառուկյանը բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ մենամարտում հաղթանակի հասնելու համար։
«Արմանը միանգամայն ունակ է կրկնելու այն, ինչ արեց Բենուա Սեն-Դենին Ռուֆիին հաղթելիս։ Նա կարող է մրցակցին տեղափոխել պարտեր և նույն կերպ ավարտել մենամարտը։ Մարտի ընթացքը թելադրում են ոճերը։ Սակայն, երբ գործ ունես Ռուֆիի պես անկանխատեսելի մարզիկի հետ, միշտ պետք է զգոն լինել հանկարծակի հարվածներից։
Ռուֆին հասակի առավելություն ունի։ Եթե ես լինեի Ծառուկյանի մարզիչը, իմ մարտավարությունը կլիներ հետևյալը. գրոհել ոտքերի ուղղությամբ և ոչ մի ռիսկի չդիմել կանգնած դիրքում»,- Պորյեի խոսքերն է մեջբերում ActuMMA պորտալը։
Հիշեցնենք, որ Ծառուկյան-Ռուֆի դիմակայությունը կայանալու է 2026 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։