Սևանի ափին առաջին անգամ անցկացվել է «Վարչաֆեսթ-2026» երիտասարդական մրցույթ-փառատոնը։ Հայաստանի տարբեր համայնքներից 13-35 տարեկան երաժիշտներից բաղկացած խմբերը ելույթ են ունեցել մեկ բեմում, արժանացել են մրցանակների։ «Վարչաֆեսթ»-ի գաղափարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2025-ին ձևավորված «Վարչաբենդ»-ի երիտասարդ երաժիշտներինն է։