Մեծագույն բարձունքներ

Մեծագույն բարձունքներ

24.08.2026 | 00:02


Օգոստոսի 24

– Տե՛ր, գիտենք, որ Հզոր ես և կարող մեզ ազատելու:

-Ես եմ ձեր ազատարարը: Վստահե՛ք Ինձ բացարձակապես:

Իմացե՛ք, որ Ես ձեզ համար լավագույնը պիտի անեմ: Պատրա՛ստ եղեք և համաձայն, որ Իմ կամքը կատարվի նաև ձե՛ր մեջ: Իմացե՛ք, որ ի զորու եմ ամեն ինչ անել: Մի’ մոռացեք ուրախություն պատճառող այս ճշմարտությունը:

Կրկնե՛ք շարունակ.

«Ամեն ինչ կարելի է Իմ Տիրոջը, իմ Վարդապետին, իմ Բարեկամին»:

Այս ճշմարտությունը, երբ հավատով ընդունվի կդառնա մի վերընթաց աստիճան, որի միջոցով հոգին կկարողանա` ամենացածր տեղերից կամ խոր Վիրապներից բարձրանալ մինչև վերին բարձունքները:

Մեկնաբանություններ

Leave a Comment