
Իրանի հարավային Ֆարս նահանգում հայտնաբերվել է 212 միլիարդ խորանարդ մետրից ավելի գազի պաշարներով հանքավայր։ Հայտնաբերման մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փակնեժադը։ «Այս հանքավայրում հայտնաբերվել է ավելի քան 212 միլիարդ խորանարդ մետր գազ, որից, մոտավորապես 73-75% արդյունահանման մակարդակով, կարելի է արդյունահանել մոտավորապես 161 միլիարդ խորանարդ մետր»,- նրա խոսքերն է մեջբերել Fars լրատվական գործակալությունը։
Գազից բացի, հանքավայրում հայտնաբերվել են նաև գազային կոնդենսատի պաշարներ։
Նա հավելել է, որ տեղական իշխանությունները ներկայում ձեռնարկում են անհապաղ միջոցներ՝ հանքավայրի արդյունահանումը հնարավորինս շուտ սկսելու համար։