ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մի շարք ուշագրավ մանրամասներ է հայտնել հոսանքի սակագների հնարավոր վերանայման, կառույցի շուրջ 1200 աշխատակցի ազատման ու մի շարք նախկին աշխատակիցների ազատումների հետ կապված դատարան դիմելու ընթացքի, ինչպես նաև կառույցին առնչվող աղմկահարույց մի շարք հայտարարությունների վերաբերյալ։ Պետրոսյանի գնահատմամբ՝ ՀԷՑ-ի ենթակառուցվածքները լուրջ վերազինման կարիք ունեն։ Վերջին տարիներին Երևանում էլեկտրացանցերը, այսպես ասած, չեն հասցնում նոր կառուցապատումների հետևից, ուստի նախատեսվում է նոր ենթակայաններ կառուցել՝ հզորությունների պակասը լրացնելու և մատակարարման կայունությունը բարձրացնելու համար։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն անդրադարձել է նաև ընկերության ֆինանսական վիճակին, պետականացման գործընթացին և շեշտել՝ դրանից հետո շուրջ 60 միլիոն դոլարի պարտք է մարվել։