Եմենի հուսիթների «Անսար Ալլահ» շարժումը ցանկանում է սառեցնել ռազմական գործողությունները Եմենի հակամարտության բոլոր ներքին ճակատներում և ջանքերը կենտրոնացնել Սաուդյան Արաբիայի հետ բախման վրա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյտին։
«Մենք ցանկանում ենք կենտրոնանալ Սաուդյան Արաբիայի հետ բախման վրա և սառեցնել բոլոր ներքին ճակատները, որպեսզի յուրաքանչյուր կողմ պահպանի իր վերահսկողության տակ գտնվող տարածքները», – ասել է աղբյուրը։
Շարժման ներկայացուցչի խոսքերով՝ հուսիթները չեն ձգտում ընդլայնել իրենց տարածքը, չնայած Բաբ էլ-Մանդեբ նեղուցի ռազմավարական նշանակությանը։