Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հոկտեմբերին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնի է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Տոկաևի հեռախոսազրույցից։ Զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են…
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հոկտեմբերին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնի է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Տոկաևի հեռախոսազրույցից։
Զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները Տոկաևի՝ հոկտեմբերին Հայաստան նախատեսվող այցի շրջանակում։
Փաշինյանն ու Տոկաևը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման և այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունների շուրջ։
Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը նաև շնորհավորել է Ղազախստանի նախագահին Կուրուլտայի ընտրությունների անցկացման կապակցությամբ՝ նշելով, որ քվեարկության արդյունքները վկայում են Տոկաևի իրականացրած բարեփոխումների նկատմամբ քաղաքացիների աջակցության մասին։
Տոկաևն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Ղազախստանի միջև բազմոլորտ համագործակցության զարգացման կարևորությունը։