
Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին
«Սպուտնիկ Արմենիա»-ի աղբյուրները հայտնում են, որ կինը՝ Նարինեն, աշխատում է խանութում։ Սիսիանցիները նրանց բնութագրում են՝ որպես հայկական ավանդական, հավատացյալ ընտանիք, ասում են՝ Հայկը հաճախ պատարագների էր մասնակցում։
Վերջերս Հայկը ծանր կորուստներ է ունեցել՝ քաղցկեղից մահացել են և՛ հայրը, և՛ մայրը։