Ռուսաստանի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի շախմատի Համաշխարհային օլիմպիադային

Ռուսաստանի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի շախմատի Համաշխարհային օլիմպիադային: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տկաչևը, հաղորդում է Tass.ru-ն: Համաշխարհային օլիմպիադան կկայանա սեպտեմբերի 16-27-ը՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում: Ռուսաստանի հավաքականը բաց է թողել նաև 2022 և 2024 թթ. մրցումները:

Հայաստանի հավաքականը Համաշխարհային օլիմպիադային մասնակցելու է հետևյալ կազմով՝ Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Գաբրիել Սարգսյան և Մանուել Պետրոսյան։ Հայաստանի թիմը 9-րդն է վարկանիշով:

Leave a Comment