Ժամկետանց և չթույլատրված ապրանքներ «Ագոռա» խանութներում

Օգոստոսի 24-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Ագոռա» առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 20 վարչական իրավախախտման դեպքեր: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը:

Մասնավորապես՝ 

  • պիտանելիության ժամկետանց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 6, 
  • չթույլատրված ապրանքատեսականու վաճառքի՝ մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի համար թվով 1,
  • առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար թվով  3, 
  • առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար թվով 4, 
  • առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 6։

Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»,- նշվում է հաղորդագրության մեջ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment