Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ Բելառուսում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների 10-ը 10-ի դիմաց փոխանակում։

«Տասը Ուկրաինայի քաղաքացի, որոնք գտնվում էին Բելառուսում, բայց, ցավոք, խախտել էին ներգաղթի և այլ օրենքներ, վերադառնում են Ուկրաինա՝ իրենց հայրենիք, իրենց սիրելիների և ընտանիքների մոտ։ Տասը ռուս ռազմագերի, իրենց հերթին, Բելառուսի սահմանով կփոխանցվեն Ռուսաստանի Դաշնությանը»,-ասել է Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Իրինա Կոստևիչը։

 

Leave a Comment