Միքայել Նազարենկոյի ֆիլմը ցուցադրվել է Նյու Յորքի կինոփառատոնում

24 Օգոստոսի 2026, 18:20

Նյու Յորքում անցկացվող ամերիկյան Hip Hop Film Festival-ում կայացել է հայ ռեժիսոր Միքայել Նազարենկոյի «Սև և սպիտակ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան։

18 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է Աֆրիկայից ՌԴ տեղափոխված երիտասարդ երաժշտի մասին։ Այնտեղ նա բախվում է ռասիզմի դրսևորումների և սեփական ալտեր էգոյի հետ ներքին պայքարի։ Նրա համար շրջադարձային պահ է դառնում հիփ-հոփ համայնքի աջակցությունը, որն օգնում է հերոսին ինքնավստահություն ձեռք բերել։

Ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին՝ LOOK Cinema կինոթատրոնում։

Harlem Film House ընկերության կազմակերպած փառատոնն ԱՄՆ-ում անցկացվել է օգոստոսի 19-ից 23-ը։

Leave a Comment