Երկուշաբթի Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային 6.1 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը՝ զենք, այդ թվում՝ հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգեր, հրթիռներ, զինամթերք և ռադարներ գնելու համար, ասվում է ԵՄ հայտարարության մեջ։
«Այսօր մենք հաստատել ենք 6.1 միլիարդ եվրոյի ֆինանսավորում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի, հրթիռների, զինամթերքի և ռադարների համար, որոնց հրատապ կարիքն ունի Ուկրաինան», – ասվում է ԵՄ հայտարարության մեջ։