ՌԴ-ն պատրաստ է երկխոսության, բայց Հայաստանից պահանջներ ունի․ Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսություն վարել ֆիտոսանիտարական վերահսկողության հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Բանն այն չէ՝ Հայաստանում…

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսություն վարել ֆիտոսանիտարական վերահսկողության հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Բանն այն չէ՝ Հայաստանում ուշքի կգան, թե ուշքի չեն գա, այլ պետք է կատարվեն ֆիտոսանիտարական հսկողության պահանջները։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Բայց, ցավոք, տեսնում ենք, որ հայկական կողմից կան որոշակի խնդիրներ, և, համապատասխանաբար, նման երկխոսություն վարվում է»,- ասել է Օվերչուկը։

Անդրադառնալով հայկական արտադրանքի հետ կապված խնդիրներին՝ նա հստակեցրել է․ «Բանն այն չէ, որ անորակ են, բայց այնտեղ կան վնասատուներ, այնտեղ կան հիվանդություններ»։

Leave a Comment