Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել հունական «Օլիմպիակոսի» կազմում: Հունաստանի առաջնության առաջին տուրում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Ատրոմիտոսի» դեմ հանդիպմանը՝ փոխարինման մտնելով 57-րդ րոպեին: «Օլիմպիակոսը» հաղթել է նվազագույն հաշվով: Դաշտի տերերի հաղթական գոլը 82-րդ րոպեին խփել է անգոլացի Դավիդ Կարմոն: Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանն օրեր առաջ էր սերբական «Ցրվենա Զվեզդայից» տեղափոխվել «Օլիմպիակոս»: