Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան

Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն այսօր հայտարարեց Եվրամիությանն անդամակցության շուրջ հանրաքվեն պետք է անցկացնել, ոչ թե գործընթացի մեկնարկին, այլ երբ արդեն առկա կլինի հստակ ճանապարհային քարտեզ:

«Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարոց պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճամանապարհային քարտեզ ունենալուց հետո», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի վերջին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Նաև նշել էին, որ այս դեկտեմբերին՝ ԵԱՏՄ առաջնորդների հաջորդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի, Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:

«Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որտ բարձր ենք գնահատում: Վստահ եմ՝ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա, խնդիրը ժամկետներն են: Ժամկետը ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև բովանդակային», – հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ կա նաև տնտեսական կոմպոնենտը. «Հայաստանի ԵՄ շուկային հասանելիություն ստանալու առաջին քայլերն են արվում ու սրա հնարավոր էֆեկտները տեսնելու ու հասկանալու ժամանակ էլ պետք է ունենա ժողովուրդը:

Leave a Comment