Պրիշտինայում այսօր մրցահարթակ դուրս կգան Հայաստանի ծանրամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը՝ օգոստոսի 24-ին, Հայաստանի հավաքականը կունենա երկու ներկայացուցիչ:

Մրցահարթակ դուրս կգան 70 կգ քաշային Ասատուր Խաչատրյանը (ելույթը՝ ժամը 14:00-ին) և Մ-15 տարեկանների պայքարում հանդես եկող 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը (ելույթը՝ ժամը 20:00-ին):

Leave a Comment