Անհայտ անձանց մի խումբ հարձակվել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն պատկանող Սվյատոգորսկի Սուրբ Վերափոխման վանքի միաբանության անդամների վրա և դանակահարելով սպանել վանական Վարսոնոֆիին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Ուղղափառ լրագրողների միությունը։
«Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-ի սահմաններում՝ վանքի վերին հատվածում գտնվող Սուրբ Նիկոլայ եկեղեցու մոտ։ Վանական Վարսոնոֆին դանակով դաժանաբար սպանվել է, իսկ նրա դեմքն այնպես է այլանդակվել, որ հնարավոր չի եղել ճանաչել», — ասվում է հաղորդագրության մեջ։
Ուղղափառ լրագրողների միությունը հայտնել է նաև, որ հարձակման հետևանքով տուժել են Անդրեյ անունով սպասավորը և Գրիգորի անունով վանականը, որի թոքը դանակահարության հետևանքով վնասվել է։ Նրանց ծանր վիճակում տեղափոխել են Խարկովի հիվանդանոցներից մեկը։
Միության տեղեկություններով՝ այժմ իրականացվում են օպերատիվ և քննչական միջոցառումներ։