Եվ ո՛չ մի քայլ Հայաստան պետության կողմից Ռուբեն Վարդանյանին և մյուս պատանդներին ազատ արձակելու համար․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Մարդ, ով իր գործընկերների հետ միասին 2001-2023թթ․ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ավելի, քան 700 մլն դոլարի ներդրում է կատարել, ով կրթությանը հատկացրել է 202 մլն դոլար, ով դրսևորեց պատասխանատվության բարձր գիտակցում՝ ամենածանր պահին մեկնելով Արցախ և մնալով ժողովրդի կողքին մինչև վերջ։

Եվ ո՛չ մի քայլ Հայաստան պետության կողմից Ռուբեն Վարդանյանին և մյուս պատանդներին ազատ արձակելու համար։

Այս վիճակը ամոթի խարան է հայ ժողովրդի ճակատին, խարան, որ կրում է հազարամյակների քաղաքակրթություն ունեցող մի ժողովուրդ։ Խարան, քանի որ այս պատվազրկման խորհրդանիշ ամուսինները շարունակում են ղեկավարել ու կործանման տանել հայ ժողովրդի ստեղծած պետությունը։

Leave a Comment