Պատճառը մարտական պատրաստության թերացումն է․ գնդապետ Սահակյան. «Կիրակի»

Այս տարի Հայաստանի զինված ուժերում արդեն 12 զինծառայող է մահացել՝ խաղաղ պայմաններում։

Սարսափելի թիվ է, հատկապես եթե համեմատում ենք նախորդ տարվա հետ, երբ մահացել էր 6 հոգի։

Զինված ուժերում տեղի են ունենում կադրային փոփոխություններ, օրինակ՝ փոխվեց ռազմական ոստիկանության պետը։

Ի՞նչ է կատարվում բանակում, արդյո՞ք իշխանության քայլերը բավարար են այս ծանր, արյունալի խնդրին լուծում տալու համար։

Հյուրընկալել ենք գնդապետ, բրիգադի նախկին հրամանատար Գրիգորի Սահակյանին։

Յուրաքանչյուր կիրակի «Կիրակի» հաղորդման եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային կարևորագույն զարգացումներին։

Leave a Comment