Իսրայելի արտաքին հետախուզության «Մոսադ» ծառայության ղեկավար Ռոման Գոֆմանը Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանիի հետ հանդիպել է Իդլիբ նահանգի Աբու Դուհուր օդանավակայանին հասցված հարվածից հետո։ Այս մասին հայտնում է Ynet-ը՝ հղում անելով աղբյուրին։
Պորտալի զրուցակցի խոսքով՝ հանդիպումն անցել է «լավ»։ Այլ մանրամասներ Ynet-ը չի հայտնում։
Ավելի վաղ Syria TV-ն, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարված են հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբ նահանգում գտնվող Աբու Դուհուր օդանավակայանին։ Հաղորդվում էր, որ հարվածները նյութական վնաս են պատճառել։ Reuters-ի տվյալներով՝ թիրախավորվել էին թռիչքուղին և պահեստային տարածքները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիան «մոտեցել է» Իսրայելի հետ անվտանգության ոլորտում ստատուս քվոյի խախտմանը՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում գտնվող ավիաբազայում։