Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղ ունեցած վթարի հետևանքով կա 6 տուժած և զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ պատահարի մասին ահազանգն ստացվել է ժամը 07։48-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նշվում է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են Ford և Opel մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորը տեղում մահացել է։
