Էդիկ Մարտիրոսյանը MMA-ի առաջնության բրոնզե մեդալակիր է – armeniatoday.am

Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող Էդիկ Մարտիրոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել, հայտնել են Հայաստանի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայից։

Մարտիրոսյանը մրցել  է ավագ տարիքի պատանիների 83.9 կգ քաշային կարգում։
Նա բրոնզ է նվաճել՝ հաղթելով 3 մենամարտ։

Մարտիրոսյանը ներկայացնում է Goris Fight Club-ը։

Օգոստոսի 22-ին Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել առաջնությունում։ 

Leave a Comment